RADIO

WESTERN ARMENIA

 

METEO EN

ARMENIE OCCIDENTALE

 

ACTUALITÉ

 

EUROPE

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

EVENEMENTS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

WAN © 2009

AFFAIRES INTERIEURES

 2009 թ, Փետրվարի 19                                                                              Affaires Intérieures                

 ԱՐՄԵՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

 Երեկ` փետրվարի 19-ին, ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ գիտակցական կյանքում հայ մշակույթին ողջ էությամբ զինվորագրված, եզակի նվիրյալ, Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ճարտարապետության դոկտոր Արմեն Հովհաննեսի Հախնազարյանը:

Ծնվել է 1941 թ. մայիսի 5-ին Թեհրանում 1918 թ. նախիջևանահայության ջարդերից հրաշքով փրկված ագուլիսցի, լեզվաբանության դոկտոր, Թեհրանի  պետական համալսարանի գրական ֆակուլտետի դասախոս, պետական կրթական հանձնաժողովի անդամ, հայկական դպրոցների վերատեսուչ Հովհաննես և Թեհրանի պետական երաժշտական համալսարանի դաշնամուրի ուսուցչուհի Արուսյակ Հախնազարյանների ընտանիքում:

Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Քուշեշ Դավթյանի անվան դպրոցում և այն ավարտել 1959 թ.:

1961 թվականից Գերմանիայի Աախեն քաղաքի համալսարանում (T.H. Aachen) ուսանել է ճարտարապետության ֆակուլտետում, որն էլ ավարտել է 1968 թ.:

1968 թվականից նույն համալսարանում ուսանել է նաև քաղաքաշինություն (Urbanism)` ավարտելով 1973 թ.:

1968 թ. շուրջ 6 ամիս զբաղվել է Պարսկաստանի Ատրպատական նահանում (պատմական Արտազ գավառ) գտնվող հայկական վանքերի ու եկեղեցիների, մասնավորապես Սբ. Թադեոս առաքյալի, Ծործորի Սբ. Աստվածածին և Դարաշամբի Սբ. Ստեփանոս նախավկա վանքերի ուսումնասիրությամբ և չափագրությամբ, ընդ որում, Սբ. Թադեոս առաքյալի վանքի ուսումնասիրությունը հիմք է ծառայել ճարտարապետության դոկտորական թեզի համար: 1973 թ. ավարտել է ուսումը` ստանալով Dr. Ing. Architekt-Planer-ի կոչումը:

1972-1978 թվականների ընթացքում Գերմանիայից կազմակերպել և մասնակցել է Արևմտյան Հայաստան և Կիլիկիա իրականացված գիտարշավներին, որոնց արդյունքը հիմք է ծառայել «Հայկական ճարտարապետության» 7 հատորանոց միկրոֆիլմերի հրատարակությանը պրոֆ. Վազգեն Բարսեղյանի (ԱՄՆ) մեկենասությամբ:

Շարունակական աշխատանքը, որի նպատակն էր գիտարշավների միջոցով Պատմական Հայաստանի տարածքում (ներառյալ Փոքր Հայքն ու Կիլիկիան, նաև Սփյուռքը) գտնել, ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել հայկական պատմամշակութային արժեքները, հիմնաքարն է դարձել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (“Research on Armenian Architecture” RAA) հասարակական կազմակերպության ստեղծման համար (1978 թ.), որն էլ պաշտոնական գրանցում է ստացել 1983 թ. Աախենում:

1974-1982 թվականների ընթացքում որպես ճարտարապետ` աշխատել է Պարսկաստանում, նաև մասնակցել Պարսկաստանում գտնվող հայկական հուշարձանների վերականգնման աշխատանքներին: Մասնակցել և շուրջ 6 տարի ղեկավարել է Պարսկաստանի Ատրպատական նահանգում գտնվող Սբ. Թադեոս առաքյալ, Ծործորի Սբ. Աստվածածին և Դարաշամբի Սբ. Ստեփանոս նախավկա վանքերի, ինչպես նաև Սբ. Սանդուխտի մատուռի և Անդրեորդու եկեղեցիների վերականգնման աշխատանքները:

Չափագրել, լուսանկարել և ուսումնասիրել է հայկական բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ Ատրպատականի տարբեր շրջաններում` Պարսպատունիքում (Ղարադաղ), Ուրմիայում, Սալմաստում, Խոյում, Արդաբիլում և Թավրիզում: Համանման աշխատանքներ են տարվել նաև Նոր Ջուղայում պահպանված 13 եկեղեցիներում, Փերիայի և Չարմահալի երբեմնի հայաբնակ գյուղերում, որոնց գերեզմանոցներում պահպանված և յուրահատուկ քանդակագործությամբ աչքի ընկնող տապանաքարերը մշակութային եզակի արժեք են ներկայացնում:

1982-1985 թվականներին ղեկավարել է Թեհրանի Սբ. Գևորգ, Սբ. Գրիգոր և Վանաքի եկեղեցիների վերականգնման աշխատանքները:

1984-1994 թվականների ընթացքում դասավանդել է Աախենի պետական համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում:

1996-1997 թվականներին մասնակցել է Սիրիայի Քեսաբ քաղաքի երկու եկեղեցիների և բնակելի երկու շենքերի վերականգնմանը:

1998թ. «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» կազմակերպությունը պաշտոնականացել է Երևանում, և 2000 թ. փետրվարից գրասենյակը գործում է Բաղրամյան 24գ հասցեում: Ունի նաև իր մասնաճյուղերն Աախենում, Լոս Անջելեսում և գործակիցներ տարբեր երկրներում:

Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց առաջնորդարանին տրված գերմանական բողոքական եկեղեցին վերակառուցել է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգի համեմատ, որն էլ Սբ. Սահակ-Մեսրոպ անվամբ 1999 թ. հունվարին օծել է Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսը:

Շուրջ 25 տարի եղել է «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության վարչության կազմում:

Հայաստանում մասնակցել է մի քանի վանքերի և եկեղեցիների` Տաթև գյուղի Սբ. Մինաս եկեղեցու, Ապարանի Սբ. Խաչ եկեղեցու, Սաղմոսավանքի, Ուշի գյուղի Սբ. Սարգիս վանքում դամբարան-մատուռի, Արցախի Քարինտակ գյուղի եկեղեցու և նշանավոր Դադիվանքի  վերականգնման աշխատանքներին և ղեկավարել դրանք (ի դեպ, Դադիվանքի վերականգնումն արդեն մոտ է ավարտին):

Հեղինակել է հայկական ճարտարապետությանը նվիրված աշխատություններ` “Nor Djulfa. Documents of Armenian Architecture” և “St. Thaddaeus Monastery. Documents of Armenian Architecture” և այլն, ընդ որում, Նոր Ջուղային նվիրված գիրքը Պարսկաստանի Հուշարձանների վարչության (Միրասե Ֆարհանգի) նախաձեռնությամբ թարգմանվել և հրատարակվել է պարսկերեն լեզվով: Հեղինակել է նաև մի շարք հոդվածներ, մասնակցել բազմաթիվ գիտաժողովների և բազմաթիվ երկրներում զեկույցներով և ցուցահանդեսներով ներկայացրել հայկական ճարտարապետությունը: