RADIO

WESTERN ARMENIA

 

METEO EN

ARMENIE OCCIDENTALE

 

ACTUALITÉ

 

EUROPE

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

EVENEMENTS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

WAN © 2009

ՋԱՎԱԽՔ

   2009 թ, Փետրվարի 2                                                                               Djavakhk

     Ի տարբերություն վրացիների, հայերը չունեն

ազգային պետություն

 

Bagin.info 31/01/09

       Հայ պատմաբան Սամվել Կարապետյանը ոչնչում չի մեղադրում Վրաստանի ձուլված հայերին: Այդ մասին նա հայտնեց Վրաստանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին պատմող «Լռություն» ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Ես նրանց մեղավոր չեմ համարում: Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնց արդյունքում կարող են նման բաներ կատարվել... Վերջիվերջո, գոյություն ունի հայկական պետականություն, որը պետք է պատասխանատու լինի ոչ միայն 30 000 քառ. կմ-ի բնակչության, այլև առնվազն հարևան երկրներում բնակվող հայրենակիցների համար»,- ասաց նա: 

Պատմաբանը ներկայացրեց վրացալեզու հայերի համառոտ պատմությունը: «Նրանք Երևանի խանությունից Վրաստան էին վերաբնակեցվել վրացական արքաների կողմից 18-րդ դարում հյուսիսկովկասյան ցեղերի դեմ պայքարելու համար, և տեղափոխվել էին գրեթե նույն մեթոդներով, որոնք օգտագործել էր Շահ Աբբաս II-ը, երբ հայերին վերաբնակեցնում էր Պարսկաստանի և Ռուսաստանի սահմանի երկարությամբ: Կովկասյան լեռնաշղթայի լանջերին և Դաղստանի հետ սահմանի վրա բնակեցվեց 103 գյուղ: Արդեն 20-րդ դարի սկզբին այնտեղ բնակվող հայերը հիմանականում մոռացել էին հայերեն լեզուն, բայց բազմաթիվ փորձեր էին ձեռնարկում նույնության վերականգնման համար, այդ թվում՝ նամակներ էին գրում հայոց կաթողիկոսին, թբիլիսյան հայկական կազմակերպություններին՝ դիմելով վրացալեզու հայկական թերթ ստեղծելու խնդրանքով: Բայց բոլոր դիմումներն անպատասխան մնացին: Եվ արդեն ստալինյան շրջանից հետո փորձերը դադարեցին», - պատմեց Կարապետյանը: 

Բայց դրանում նա մեղավոր չի տեսնում վրացական կողմին. «վրացական ղեկավարությունն անում է ամեն ինչ իր ժողովրդի համար, հայ ժողովրդի առջև նա պատասխանատու չէ»։ «Եվ նրանք մինչև վերջ կգնան. նրանք վրացականացնում են ամեն ինչ մինչև վերջին հայկական եկեղեցին և վերջին հայը: Մեղավորը մեր լռությունն է», - ասաց պատմաբանը՝ զուգահեռ անցկացնելով 2005թ. դեկտեմբերին Հին Ջուղայում հազարավոր խաչքարերի ոչնչացման հետ: «Այդ ժամանակ ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգության շատ կարևոր մասը, բայց հայկական կողմը, առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարությունը, միայն պատրանք ստեղծեց, որ չի լռում, բայց ոչինչ չձեռնարկվեց: Ի տարբերություն վրացիների, հայերը չունեն ազգային պետություն»,- ընդգծեց Կարապետյանը: 

http://www.panarmenian.net/news/eng/?nid=28420