::INFORMATIONS::

::METEO:

EN ARMENIE OCCIDENTALE

ACTUALITÉ

 

EUROPE

 

ARTSAKH

 

DJAVAKHK

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

EVENEMENTS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 
 
 
 
NOS SOURCES
 

ACTUALITES DE L'ONU

 

UNPFII

 

CEDH

 

HAYBACHDBAN

 

L'INFO EN VIDEO

 
 
 

::ARCHIVES:

Articles 2009

Articles 2010

Articles 2011

 
 

Armenia Vidéo

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

 

 

WAN © 2013

                         :: AYS OR - ԱՅՍ ՕՐ - AUJOURD'HUI::

ACTUALITÉ

   17 Դեկտեմբեր 2013 թ,                                                      Justice

"Արդարադատության մերժում կամ իրական քաղաքականություն"

Քամըշլի, դեկտեմբերի 17, 2013

1987 թվականի ապրիլի 14-ին Թուրքիան ներկայացրել է դիմում՝ Եվրամիութեան անդամակցութեան համար (եվրոպական միութիւն):

 1987 թվականի հունիսի 18-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունեց «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւ, որտեղ՝ ճանաչելով հանդերձ Հայերի ցեղասպանութիւնը, զրկեց հայերին, կիրառել իրենց օրինական պահանջատիրական իրավունքները՝ ներկայի Թուրքիայի նկատմամբ:

 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Եվրոպական Խորհուրդը ձեռնամուխ եղավ բանակցութիւնների Եվրամիութեանը Թուրքիայի անդամակցութեան շուրջ, Եվրախորհրդարանի կարծիքի համաձայն, բանակցութիւնները պետք է սկսվեին 2005 թվականի հոկտեմբերի 3-ին, 20 տարի հետո: Առաջին անգամ Թուրքիան իր թեկնածութիւնը ներկայացրել է 1987 թվականին:

 2004 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Շուշիում, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը հայտարարում է իր գոյութեան մասին եւ Արեւմտեան Հայաստանի հայերի անկապտելի իրավունքների պաշտպանութեան մասին, որպես բնիկ ժողովուրդ:

 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետութիւնը (Արեւելեան) որոշում է անդամակցել Մաքսային Միութեանը հետ եւ բարդացնում է իր հարաբերութիւնները Եվրամիութեան հետ:

 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, 4 տարվա գործընթացից հետո, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը անվավեր է համարում Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի դիմումը Ադրբեջանի դեմ՝ Նախիջեւանում, Ջուղայի գերեզմանատան ոչնչացման վերաբերեալ:

 2013 թվականի դեկտեմեբերի 17-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահը համարում է ընդունելի Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ընտրութիւնների արդիւնքները, եւ վավերացնում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ստեղծումը:

 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Էքսան Պրովանսի վերաքննիչ դատարանը վերադարձնում է դատավորների խորհրդակցական որոշումը Ֆիլիպ Գրիգորեանի եւ նրա լիազոր ներկայացուցիչների ներկայացրած դիմումին, որտեղ նրանք պահանջում են, որ Վարչապետը եւ Բուշ դե Ղոնի պրեֆեկտը միջոցառումներ ձեռնարկեն, որը կհանգեցնի ցեղասպանութիւնների ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրենքի ընդունմանը: 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքները եվրոպական դատարանը որոշում է կայացնում դատապարտել Շվեցարիային՝ խոսքի ազատութեան խախտման համար, շվեցարական դատական ատեանը քրեական պատասխանատվութեան է ենթարկել մի թուրքի, ով հրապարակայնորեն հայտարարել է, թե հայերի դեմ կատարած ցեղասպանութիւնը Օսմանեան Կայսրութեան կողմից 1915 թվականին, «միջազգային սուտ է»:

 Քաղաքականացված հաստատութիւնների ցուցաբերած անպատժելիութեան, անբարոյականութեան եւ անպատվութեան տարափի դիմաց, ինչպես նաեւ ընդհանրապես այսօր դեմ առ դեմ Հայկական Հարցի իրավական հանգուցալուծման, ցեղասպանութեան խնդրի եւ մասնավորպես դրա ժխտողականութեան հարցի շուրջ, Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների դատական փաթեթի հիման վրա, որպես բնիկ ժողովուրդ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում է.

 Պահանջել Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանից փոխանցել բոլոր իրավական փաթեթները, որոնք վերաբերվում են Հայերի ցեղասպանութեան իրականութեանը, բնիկ ժողովրդին, եւ ընդհանուր հետեւանքներին՝ համաձայն նախագահական 2011.05.28. հրամանագրի՝ ողջ պատմական, քաղաքական, իրավական, սոցիալական (ինքնութեան) եւ մշակութային չափանիշներում:

 Հրավիրել փորձագետների, հետազոտողների, իրավաբանների, այդ թվում՝ նրանց, ովքեր պաշտպանում են հակասական դրույթներ, մասնակցելու հատուկ հանձնաժողովի հիմնադրմանը, հայ ժողովրդի ցեղասպանութեան հանցագործութեան արդի իրավական օրենքի կիրառման համար,

 հիմք ընդունելով հետեւյալ փաստերը՝

 -Հայերի ցեղասպանութիւնը տեղի է ունեցել 1894-1923 թվականներին՝ Օսմանեան Կայսրութեան իրավահաջորդ կառավարութիւնների կողմից, որի ընթացքում ոչնչացվել են 2 միլիոնից ավելի հայեր:

 -Ցեղասպանութիւնը զրկեց Արեւմտեան Հայաստանին իր հիմնական բնակչութիւնից՝ բնիկ ժողովրդից, ովքեր հազարավոր տարիներ ի վեր ապրում էին Հայոց Լեռնաշխարհում:

 -Թուրքիայի Հանրապետութեան կառավարութիւնը հանդիսանում է Օսմանեան կայսրութեան օրինական իրավահաջորդ կառավարութիւն, մինչեւ այսօր նա հրաժարվում է ճանաչել հանցագործութիւնը՝ Հայոց ցեղասպանութիւնը:

Հայերի ցեղասպանութեան հարցը իրավական տեսանկյունից ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել 4 հիմնական մեկնակետ.

1.      Հայերի եւ նրանց սերունդների ֆիզիկական ոչնչացումը,

2.      Նրանց պատկանող Բնօրրան Հայրենիքի՝ տարածքների, հողերի, բնական ռեսուրսների զավթումը,

3.      Նյութական եւ հոգեւոր ժառանգութեան ոչնչացումը,

4.      Արեւմտեան Հայաստանի հայերի՝ գոյութիւն ունենալու, զարգանալու եւ ապագայի իրավունքի, պատմութեան եւ մշակույթի իրավունքների ժխտումը, ինչպես նաեւ ցեղասպանութեան հանցագործութեան ժխտումը:

 Հաշվի առնելով, որ Արեւմտեան Հայաստանի հայերը, որպես բնիկ ժողովուրդ աշխարհաքաղաքական եւ պատմական որոշակի պայմաններում ցեղասպանութեան զոհ են դարձել, ինչը հայտնի է բոլորին:

 Հայերի ցեղասպանութիւն վերապրած ժառանգների մեծ մասը ցրված են ողջ աշխարհով, համարվել են առանց հայրենիքի մարդիկ, չնայած որ նրանք՝ բնիկ ժողովուրդ են:

 Ցեղասպանութիւնը շարունակվում է, քանի դեռ չի ենթարկվել դատապարտման եւ հատուցման, այդ թվում՝ տարածքային:

 Հատուկ հանձնաժողովի ամրապնդումը խորհրդարանական տեսքով, որի նպատակն է, իրական իրավական ճանապարհով հասնել Հայերի ցեղասպանութեան, որպես հանցագործութիւն, ճանաչման եւ դատապարտման:

 Այն իրենից ներկայացնում է, ոչ միայն իրավական, այլեւ պատմական, քաղաքական, հասարակական, մշակութային, քաղաքակրթական անհրաժեշտութիւն, բնիկ հայ ժողովրդի իրավունքները վերականգնելու, հաստատելու եւ պաշտպանելու համար:

 ՀՈԴՎԱԾ 1

Ներկա որոշմամբ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը, Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը, ինչպես նաեւ Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանը պարտավորութիւն է ստանձնում ստեղծել Հատուկ Հանձնաժողով, որը կվերականգնի եւ կպահպանի Արեւմտեան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի իրավունքները, ով ապրում է հայրենիքից դուրս, ինչպես նաեւ Հայրենիքում:

 ՀՈԴՎԱԾ 2

Հատուկ Հանձնաժողովի նպատակն է վերականգնել բնիկ հայ ժողովրդի իրավունքները, ինչպես նաեւ իրավականորեն կիրառելի դարձնել, որպես հանցագործութիւն՝ ցեղասպանութեան դատապարտման եւ հետեւաների վերացման հարցը միջազգային եւ ազգային ատեաններում:

 Այժմ, քան երբեւէ մենք կշարունակենք մեր պայքարը հանուն արդարութեան հաստատման:

 էլ. կապ.  stat.gov.wa@haybachdban.org

Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Արևմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ

 WAN

Western Armenia News - Forum actif