RADIO

WESTERN ARMENIA

 

METEO EN

ARMENIE OCCIDENTALE

 

 

 

ACTUALITÉ

 

EUROPE

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

EVENEMENTS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

WAN © 2010

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

    2010 թ, Ապրիլ  18                                                                                                              Identité

« ՀԱՅ ՕՋԱԽ ԵՎ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ »

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

3 ապրիլի 2010 թիվ, Մարսել


Ապրիլի 3-ին ժամը 18 անց 30 րոպեին հասարակական կազմակերպությունների կենտրոնում Մարտիրոս Շահբազյանի ողջույնի խոսքով բացվեց Արևմտյան Հայաստանի Հայերի Խորհրդի շրջանային կառույցի կողմից կազմակերպված հայ ընտանիքի և հայ ինքնութան վերաբերյալ կլոր սեղանը: Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում: Թարգմանությունն ապահովելու համար շնորհակալութուն ենք հայտնում Վահագն Ղուշչյանին:

Անդրադառնալով օրվա թեմային՝ պարոն Շահբազյանը զուգահեռներ տարավ հոգու փրկության և ազգի հարատևութան միջև. "Հոգու փրկության, Արարչին մոտենալու ճանապարհը կարող է անցնել ազգի միջոցով, որը կապահովի աշխարհում վերջինիս գոյությունը մյուս ազգերի կողքին: Հակառակ դեպքում, բնության օրենքների համաձայն, փոքր ազգերը կվերանան" :

Այնուհետև տարբեր օրինակների ու իր կատարած ուսումնասիրությունների հիման վրա լուսաբանեց ձուլմանը նպաստող հետևյալ երկու հիմնական պատճառները. մշակութային կլանումներ և արյունախառնումներ:

Ըստ Մարտիրոս Շահբազյանի ազգի հանդեպ բռնի ուժ կիրառելու դեպքում վերջինս չի ոչնչանում, այնինչ մշակութային կլանումը տեղի է ունենում խաղաղ պայմաններում :

Անդրադառնալով երկրորդ պատճառին՝ պարոն Շահբազյանն ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն բնության այլ երևույթների, խաչասերումը մարդու դեպքում ավելի լավ տեսակ չի առաջացնում, ինչպես Միջին Ասիայի բնիկ թուրքերի և նրանց արյունախառնումներից ծնված սերունդների (որոնք ավելի դաժան էին) օրինակը : Իսկ որպես լավագույն տարբերակ նա ի ցույց բերեց ճապոնացիների օրինակը, ովքեր նախքան գլոբալացումը կարողացել են պահպանել իրենց ազգի լավագույն հատկանիշները:

Այնուհետև մեջբերում կատարեց Լևոն Շանթի խոսքից, թե խառնածին ամուսնություններից ծնված երեխաները "երկկենցաղներ են" ովքեր իրենց տեղը չգտնելով հետագայում սկսում են ատել երկու կողմերին էլ : Ինչպես օրինակ Աբդուլ Համիդը, ում մայրը հայ էր : Իսկ օրինակ շատ հայրենասեր մարդկանց խառը ամուսնունություններից ծնված երեխաները որպես ազգ վերացել են:

Պարոն Շահբազյանը նշեց նաև, որ "ծերացող ազգերի արյան թարմացումը" անհրաժեշտություն համարող տեսակետի ջատագովների շարքերում ցավոք կան նաև օտար ազդեցության տակ գտնվող շատ հայ գործիչներ: Բացառելով տվյալ տեսակետը՝ պարոն Շահբազյանն ասաց, որ ազգերը թարմանում են ոչ թե "արյան ներարկումով", այլ՝ ակունքներին վերադառնալով:

Առանձնացնելով հատկապես մոր դերը՝ նշեց, որ ազգը հզորատնող և սերնդափոխությունն ապահովող գործոնը, ազգի ողնաշարը, ընտանիքն է: Այնուհետև ներկայացրեց հայ ինքնության 6 կետերը.

1) Հայրենապաշտություն. հայրենիքի՝ որպես պատմական անցյալի և ներկայի, գիտակցում:

2) Հայրենատիրություն. Հայրենիքի հանդեպ պատասխանատվություն,

3) Հայախոսություն. լեզվի ընկալումը ոչ միայն որպես հաղորդակցման միջոց, այլ որպես մշակութային արժեքների ընկալման միջոց,

4) Հայրենադարձություն. օտար երկրներում ամեն րոպե զորակոչված լինելով և կապված լինելով իր բնակլիմայական պայմաններին՝ հայը պետք է գիտակցի հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը

5) Հայապահպանություն. վերը նշվածների փոխանցումն է մեր սերունդներին,

6) Հայապաշտպանություն. ֆիզիկական ու բարոյական առողջության պահպանումն է, մեր կենսաբանական անվտանգության ապահովումը ՝ բացառելով օտար ամուսնությունները :

Այս հիմնական կետերը ներկայացնելուց հետո պարոն Շահաբազյանը նկատեց, որ նման խոսակցություններ առաջ քաշելու դեպքում մարդիկ կարող են մտավախություններ ունենալ, թե դրանք կդիտվեն որպես խտրականություն: Բայց հավաստիացրեց, որ հայ առաքելական եկեղեցին ունեցել է իր ուրույն կանոնները, որոնք օրինական են ու ընդունված հանրության կողմից , օրինակ խառը ամուսնությունների արգելումը:

Ամփոփելով իր խոսքը, առաջարկեց ազգային ինքնությունը պահպանելու և իրավունքները վերականգնելու համար հանդես գալ ոչ թե որպես անհատներ, այլ համախմբվել Արևմտյան Հայաստանի քաղաքացիության շուրջ և պահանջել անձնաթուղթ. "Մեր ազգը պետք է նիրհից դուրս գա, կրավորապես չմոտենա իր ապագային, իր իրավունքներն իմանա, անհրաժեշտության դեպքում մեծ պայքարի միջոցով դուրս գա հոսանքին հակառակ":

Այնուհետև մեջբերում կատարեց Նժդեհի խոսքից և արդրադարձավ իրեն ուղղված հարցերի պատասխաններին:

Այն հարցին, թե ինչու է Արևմտյան Հայաստանը առանձնացված Արևելյան Հայաստանից, պարոն Շահբազյանը պատասխանեց, թե պատճառն այն է, որ Արևմտյան Հայաստանը շարունակում է օկուպացված մնալ Թուրքիայի կողմից, և վերջինս շարունակում է իր հայաթափ քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է պատմական Հայաստանի մի փոքր մասը և, ունենալով իր ուրույն տեսակետները, չի կարող ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայերի շահերը, ինչպես օրինակ պրոտոկոլների հարցում:

Ներկաների խնդրանքով համառոտ ներկայացվեց Հայոց Ազգային Խորհրդի կատարած աշխատանքները և, շարունակելով ազգային ինքնության խնդիրը, կրկին անգամ շոշափվեց ու հստակեցվեց "քաղաքացիություն" և "ազգություն" տերմինների տարբերությունը:

Այնուհետև տեղի ունեցավ կարծիքների փոխանակում: Ներկաներից մեկը որպես կոնկրետ քայլ առաջարկեց գնալ մարդկանց ընդառաջ, իսկ ոմանք հարցերի լուծումը տեսնում էին Սփյուռքի անմիջական ազդեցության միջոցով հզոր Հայաստանի կառուցման մեջ :

Հանդիպման ավարտին Արևմտյան Հայաստանի Հայերի Խորհուրդը կանանց և գեղեցկության տոնի առթիվ ներկա գտնվող աղջիկներին և կանանց ծաղիկներ նվիրեց:
 

Anna TONOYAN

Membre du Conseil de l'Assemblée des Arméniens d'Arménie Occidentale