RADIO

WESTERN ARMENIA

 

METEO EN

ARMENIE OCCIDENTALE

 

ACTUALITÉ

 

EUROPE

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

EVENEMENTS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

WAN © 2008

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

   2009 թ, Յունուար 15                                                                Actualité

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Արդեն տասնյոթերրորդ օրն է, ինչ Պաղեստինյան ինքնավարության Գազայի հատվածի 1,5 միլիոն արաբ ազգաբնակչությունը գտնվում է  հրե օղակի մեջ: Իսրայելական բանակի օդուժը ռմբակոծության է ենթարկում Գազայի հատվածն ամբողջությամբ, իսկ ցամաքային ռազմական ստորաբաժանումները գերարդիական ծանր զրահատեխնիկայի օժանդակությամբ, վաղօրոք քաջատեղյակ լինելով, որ պաղեստինյան կողմը չունի համարժեք զինատեսակներ, փորձում են վերահսկողություն հաստատել նաև բնակավայրերում, նպատակ ունենալով կոտրել պաղեստինցիների դիմադրության ոգին:

Իսրայելական քաղաքական և ռազմական ղեկավարությունը առաջին անգամը չէ, որ ոչ համարժեք ռազմական գործողություններով փորձում է ծնկի բերել Պաղեստինի արաբ ժողովրդին: Սակայն այս իրադարձությունները աննախադեպ են իրենց մասշտաբներով և խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքով:

Ըստ էության աշխարհի աչքի առջև տեղի է ունենում ժողովրդի սպանդ և միջազգային իրավասու կառույցները, որոնք պարտավոր էին կասեցնել  խաղաղ բնակչության նկատմամբ համատարած բռնությունների և սպանությունների գործողությունները, անզոր են կատարել իրենց առաքելությունը:

Այս իրադարձությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը և նրա անվտանգության խորհուրդը ի զորու չեն լուծելու նման հակամարտություններ և իրենց իսկ ստեղծած համաշխարհային անվտանգության կառավարման համակարգը կարիք ունի լուրջ փոփոխության: Այս  ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է գտնել նոր ուղիներ, ճանապարհներ, որոնք ոչ միայն կդադարեցնեն այս դեպքերի զարգացումը, այլ հետայսու կկանխարգելեն: Հակառակ դեպքում ագրեսորի անպատժելիությունը կհանդիսանա նախադեպ որոշ պետությունների համար, որոնք համակեցության օրենքները կփոխարինեն բռնությամբ, սպանդով և ի վերջո ցեղասպանությամբ:

Աշխարհի այն երկրները և նրանց ղեկավարները, որոնք այս ամենին սթափ են նայում և կարող են  փոխել ստեղծված իրավիճակը, պարտավոր են շուտափույթ քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ:

Հայ կամավորականների համախմբումը դատապարտում է Գազայում Պաղեստինի արաբ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող սպանդը, կոչ է անում արաբ ժողովրդին ի վերջո համախմբվելու, վերջ դնելու պառակտվածությանը, իսկ Պաղեստինի արաբներին մաղթում է տոկունություն և հաղթանակի հասնելու աննկուն կամք:

 'Հայ կամավորականների համախմբում' ազգային քաղաքական նախաձեռնություն

12.01.20009թ.   ք. Երևան

Sur la guerre et sur la Paix au Moyen Orient